Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 4-5.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Աորտակորոնար շունտավորում

Աորտակորոնար շունտավորում

Աորտակորոնար շունտավորումն արդեն ժամանակակից վիրահատություն է դարձել, բայց ոչ բոլորին է այն ցուցված:  Իսկ նրանց, ում հարկ է կատարել այս վիրահատությունը, պետք է տեղեկացված լինեն,  ձերբազատվելով հետևյալ առասպելներից: Եվ այսպես:

 

Առասպել թիվ 1

Սիրտը կարող է չդիմանալ

 

Իրականում: Վախը աորտակորոնար շունտավորման ենթակա մարդու հիմնական խնդիրն է: Այն հաղթահարելու հիմնական դրդապատճառը պետք է լինի ցավից, եթե ոչ ընդմիշտ, ապա գոնե ժամանակավորապես ազատվելու ցանկությունը: Ի դեպ, շատ դեպքերում հենց ցավն էլ լինում է վիրահատության ցուցված լինելու պատճառը: 

 

Առասպել թիվ 2

Վիրահատությունից հետո պետք է մարդն ինքն իրեն վերաբերվի «բյուրեղապակե սկահակի պես»:

 

Իրականում: Դա ճիշտ չէ: Սովորաբար, վիրահատության երկրորդ օրը բժիշկը նախազգուշացնում է. քիչ շարժվելու դեպքում հնարավոր են բարդություններ, օրինակ, թոքերի բորբոքում: Վիրահատվածին անմիջապես սովորեցնում են մահճակալի մեջ կողքից-կողք շրջվել, նստել...

 

Շունտերը հենց դրա համար էլ դրվում են, որ հիվանդն առանց ցավի կարողանա քայլել: Սկզբից, բնականաբար, թուլություն է լինում, ցավում են նաև դրված կարերը, պայց հարկ է աստիճանաբար ավելացնել ֆիզիկական ակտիվությունը: Այդ դեպքում արդեն այն շարժումները, որոնք մինչ վիրահատությունը ցավ էին առաջացնում կատարելը դյուրին կլինի:    

 

Առասպել թիվ 3

Ցավը կարող է կրկնվել

 

Իրականում: Պետք չէ սպասել, որ ցավը կարող է կրկնվել, այլ տրամադրվել այնպես, որ ցավն այլևս, ընդհանրապես, չի եղել ու չի լինելու: Սակայն «հերոսություններ» անել էլ պետք չէ: Ամեն ինչ պետք է չափի մեջ լինի: Հիվանդն իր առջև իրագործելի նպատակներ պետք է դնի, օրինակ, այսօր և վաղը քայլել 50 մ, հաջորդ օրը` 75մ, հետո` 100 և այսպես շարունակ… 

 

Վիճակագրության տվյալները վկայում են, որ ոչ բոլոր մարդիկ են կարողանում, նույնիսկ աորտակորոնար շունտավորումից հետո, հաղթահարել կրծքահեղձուկը: Եվ դա զարմանալի չէ. որքան էլ հաջող կատարված լինի վիրահատությունը, այն սրտի իշեմիկ հիվանդության բուժման փուլերից մեկն է: Առայժմ սրտի անոթները հիվանդության հիմնական պատճառ հանդիսացող աթերոսկլերոտիկ կուտակներից մաքրելը հնարավոր չէ: Այդ պատճառով էլ նույնիսկ հաջող վիրահատությունից հետո հիվանդների մոտ կեսի մոտ դեռ պահպանվում է կրծքահեղձուկը ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում, բայց արդեն շատ քիչ հաճախականությամբ: Այնպես որ, հիվանդի կյանքի որակը նշանակալիորեն լավանում է: Եվ ամենակարևորը, կանխարգելվում է սրտամկանի ինֆարկտը: 

 

Առասպել թիվ 4

Աորտակորոնար շունտավորումից հետո կարելի է շարունակել նախկին կենսակերպը

 

Իրականում: Ավաղ, դա այդպես չէ: Վիրահատությունից հետո  պետք է աշխատել նվազագույնի հասցնել ձեռքի և ուսահոդի լարվածությունը: Դա կապված է կրծքավանդակի վիրահատական վնասվածքի հետ: Պետք է նաև խուսափել ծանրություն բարձրացնելուց, լարված ֆիզիկական աշխատանքից, մինչև լիակատար ապաքինումը և, ցանկալի, է նաև դրանից հետո:  

 

Առասպել թիվ 5

Վիրահատությունից հետո ծխելը սրտի վրա այնքան էլ չի ազդում

 

Իրականում: Ծխելուց հրաժարվելը երկարացնում է շունտերի աշխատանքը մի քանի տարով: Իսկ շունտերի գործառույթների  երկարատևությունն ամեն մի հիվանդի համար անհատական է: Միջինը այն կազմում է 5-7 տարի: Այդ ժամանակահատվածը կախված է այն հանգամանքից, թե մարդը որքան կարող է վիրահատությունից հետո փոխել իր կենսակերպը, կատարել բժշկի հանձնարարականները:  

 

Ճիշտ սննդակարգը (կենդանական ճարպերի սահմանափակումով), մարմնի քաշի կարգավորումը, համապատասխան ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, բժշկի նշանակած բոլոր դեղպատրաստուկների կանոնավոր ընդունումն իրենց հերթին ավելացնում են ակտիվ, լիարժեք կյանքով ապրելու տարիները: 

 

Առասպել թիվ 6

Վիրահատությունից հետո կարելի է ապրել առանց դեղորայքի

 

Իրականում: Աորտակորոնար շունտավորման ենթարկված մարդկանց ոչ մի դեպքում չի կարելի դադարեցնել դեղորայք ընդունելը: Դեղպատրաստուկների մեծ մասը, որոնք այսօր նշանակվում են վիրահատությունից հետո, կենսական անհրաժեշտություն են: Շունտերը տրոմբներով փակվելը կանխարգելելու համար հաճախ հարկ է ընդունել արյան մակարդելիությունը նվազեցնող դեղպատրաստուկներ: 

 

Բետա-բլոկատորների խմբին պատկանող դեղպատրաստուկները անհրաժեշտ են, որպեսզի կարգավորեն սրտի աշխատանքը: Դրանք նվազեցնում են արյան ճնշումը և դանդաղեցնում են սրտի կծկումները: 

 

Այս ամենով հանդերձ, արգելվում է ինքնուրույն որոշումներ ընդունելը, ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցնել բժշկի հետ, հետագա բարդություններից խուսափելու համար:  

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ